Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: